
«Արսենալ»-ը հետաքրքրվում է «Վեստ Հեմ»-ի պաշտպան Ուինսթոն Ռիդի ծառայություններով: Լոնդոնյան ակումբը պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 4 միլիոն ֆունտ ստերլինգ։ Գործարքը կարող է տեղի ունենալ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ընթացիկ մրցաշրջանում Ռիդը մասնակցել է «Վեստ Հեմ»-ի 19 հանդիպման և մեկ գոլ հեղինակել։
Ի դեպ «Արսենալ»-ը ընթացիկ մրցաշրջանի համար հայտավորել է ընդամենը 6 պաշտպանի և վերջին ամիսները դժվարին կացության մեջ էր՝ կապված Մատյո Դեբյուշիի վնասվածքի հետ: