
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն Ամանորը կդիմավորի Ծաղկաձորում ընտանիքի հետ:
Պատգամավորն Armlur.am-ի հետ զրույցում հիշեց իրենց բազմամարդ ամանորերն ու ափսոսանք հայտնեց, որ այս տարի նման մեծ խնջույք չեն կարող կազմակերպել:
«Մենք սովորաբար տանն ենք նշում և շատ բազմամարդ: Հիմա իմ ընտանիքի կյանքում շատ բան փոխվել է, քանի որ երեխաներս տանը չեն, և ես ու ամուսինս ենք մնացել: Մենք որոշել ենք մեկնել Ծաղկաձոր, որովհետև ձեռքս չի գնում շատ բան անելու», – նշեց պատգամավորը:
Մարգարիտ Եսայանի մաղթանքն ու զրույցի մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում.