
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող օփենում 7 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Նա միայն կես միավորով է հետ մնում առաջատարից՝ միջազգային վարպետ Ալեքսանդր Դոնչենկոյից (Գերմանիա):
Միջազգային վարպետներ Մհեր Հովհաննիսյանը և Վահե Բաղդասարյանն ունեն 5-ական, Տիգրան Սիմոնյանը՝ 4 միավոր. տեղեկացնում է armchess.am-ը: