Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի հողային ֆոնդի 449,2 հազ. հեկտար վարելահողերից 2011թ. չի մշակվել կամ նպատակային չի օգտագործվել շուրջ 36,9%-ը կամ 165 հազ. հեկտարը: Անմշակ հողերի ամենամեծ բաժինը Կոտայքի մարզում է՝ 64,5% կամ 24,50 հազ. հա: Ինչո՞ւ Կոտայքում չեն մշակվում հողերը: «Ժողովուրդ»-ի այս հարցին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը բավականին տարօրինակ պատասխան տվեց, թե ինքը համաձայն չէ պաշտոնական տվյալների հետ: «Այդ տվյալներն իրականությանը չեն համապատասխանում: Գյուղացի կա, մարդիկ ուղղակի չեն ուզում մշակել, վարել, քանի որ այլ եկամուտ ունեն, մարդ էլ կա՝ եկամտաբեր չի համարում այդ գործը»,-ասաց նա՝ հավելելով, որ չօգտագործված հողատարածքների հետ կապված հարյուրավոր պատճառներ կան, միանշանակ մի բանով չեն սահմանափակվում: Մենք չկարողացանք այլ հարց տալ մարզպետին, քանի որ նա վրդովված էր ու ասաց, որ այլեւս որեւէ հարց չուղղենք իրեն:
ՏԱՊԱԼԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ