Երեկ առողջապահության ոլորտի աշխատողների տոնն էր, որը մեծ շուքով նշվեց Օպերայի մեծ դահլիճում: Երգչուհի Աննա Խաչատրյանը, հավանաբար նկատի ունենալով «Հարսնաքար»-ում ծեծված բժիշկներին, ի թիվս բոլորի, բեմից հատուկ շնորհավորեց «հիվանդանոցում պառկած բժիշկների տոնը»: Համերգից հետո «Ժողովուրդ»-ը փորձեց առողջապահության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքն իմանալ «Հարսնաքար»-ի միջադեպի առթիվ: Նրանք հրաժարվեցին տոնական օրով փչացնել իրենց տրամադրությունը: Ավելի ուշ մեզ հետ հեռախոսազրույցում առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն ափսոսանք հայտնեց ու ասաց. «Մենք արձագանքել ենք միջադեպին, նախարարի կողմից հրավիրվել է կոնսոլիում: Խնդիրը մեր գործընկերներին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելն է, այլ ոչ հանցագործներին պատժելը»:
ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐԸ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ