1 շաբաթում բնությանը հասցվել է 390.0 հազ դրամի վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 22-27.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.35մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է 390.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել են 150.0 հազ.դր. ընդհանուր  գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում  և հաշվարկվել է 25.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից  տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված կենդանական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100.0հազ.դր. վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային ստորաբաժանման կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է  150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 285.0հազ.դր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական պետական տեսչության ջրերի վերահսկողության բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է  200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Անտառների վերահսկողության բաժնի կողմից չորս տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար կայացվել են 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Անտառների վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նմանատիպ խախտման համար  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  փայտանյութի ապօրինի տեղափոխման գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Անտառների վերահսկողության բաժնի կոմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների  համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի,  Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  40հատ  «սիգ» տեսակի  ձուկը օրենքով  սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  20հատ  «սիգ» տեսակի և  100 հատ «կարաս» տեսակի ձուկը օրենքով  սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  10հատ  «սիգ» տեսակի ձուկը օրենքով  սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,84 մլն.դր. գումար:




Լրահոս