ՄԱՐԶՊԵՏԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ երեկոյան կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, տեւել է մոտ 10 րոպե: Սերժ Սարգսյանը բավական զայրացած մտել է ներս, հանդիմանել կուսակիցներին ԱԺ-ում կառավարության ծրագրի հասցեին հնչած քննադատությունների համար: «Չէի՞ք կարող այնպես անել, որ այդպես չստացվեր»,-կոշտ տոնով ասել է նա՝ հավելելով, որ այդ հարցին դեռ առաջիկայում կանդրադառնան: Փոխարենը որոշվել է Վայոց ձորի մարզպետի անունը՝ ՀՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Էդգար Ղազարյան: Մնացած մարզպետերը կմնան իրենց տեղում.
Սյունիքի մարզպետ՝ Սուրեն Խաչատրյան,
Կոտայքի մարզպետ՝ Կովալենկո Շահգալդյան,
Արարատի մարզպետ՝ Էդիկ Բարսեղյան,
Տավուշի մարզպետ՝ Արմեն Ղուլարյան,
Արագածոտնի մարզպետ՝ Սարգիս Սահակյան,
Արմավիրի մարզպետ՝ Աշոտ Ղահրամանյան,
Լոռու մարզպետ՝ Արթուր Նալբանդյան,
Շիրակի մարզպետ՝ Աշոտ Գիզիրյան:




Լրահոս