ՀՀԿ-ն ոչ մի կերպ չի կարող կողմնորոշվել Գեղարքունիքի մարզպետի հարցում: Երեկվա նիստի ժամանակ որոշվել է հետաձգել հարցը, քանի որ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը չի ցանկանում մարզպետ դառնալ: Ու բացի նրանից, ըստ էության, այլ «հարմար» թեկնածու ՀՀԿ-ն այդպես էլ չի կարողանում գտնել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանի մոտ այս օրերին լոբբինգ են անում, որ մարզպետ նշանակվի ՀՀԿ-ական փոխմարզպետ Արտյուշա Ղուկասյանը, որն առավել հայտնի է իր քրեական անցյալով ու ամենաանհարմար թեկնածուն է: Մարզում բոլոր մրցույթներում հաղթող են ճանաչվում նրա եղբոր ընկերությունները: Միայն 2006-2007-ին Ա. Ղուկասյանին պատկանող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն պետությունից «Մադինա» ոռոգման ծրագրի համար ստացել է 21 միլիոն դրամ, որից 18 միլիոնը շորթել է: Ղուկասյանի «թարմ արկածներին» կանդրադառնանք առաջիկա համարում:
ՀԱՆՑԱԳՈՐԾԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ