ԿՈ՞ՂՄ, ԹԵ՞ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության ծրագիրը երեկ ընդունվեց 75 կողմ, 47 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ծրագրին ձեռնպահ էր քվեարկել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, ընդ որում այդպես վարվեց, երբ տեխնիկական խնդիրների պատճառով 2-րդ անգամ կազմակերպվեց քվեարկությունը: Նրա այս քայլն ուշագրավ է այն առումով, որ ԲՀԿ-ն հայտարարել էր, թե իրենց խմբակցությունը ողջ կազմով միաձայն «դեմ» է քվեարկելու նախագծին, ավելին, ԲՀԿ-ական պատգամավորները մեկ առ մեկ նման խոստում էին տվել Գագիկ Ծառուկյանին: Մարգարյանը, իհարկե, հայտարարեց, թե ինքն իրականում «դեմ» է քվեարկել, բայց համակարգն է սխալ արձանագրել: Սակայն ԱԺ դահլիճում ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը նրան բացատրել էր, որ անհնար է՝ ինքը «դեմ» կոճակը սեղմի, իսկ համակարգը «ձեռնպահ» գրանցի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում եւս Սողոմոնյանը պնդեց նույնը: Մարգարյանն իսկապես անհարմար վիճակում է. մի կողմում իր նախկին խմբակցությունն էր՝ ՀՀԿ-ն, մյուս կողմում՝ ներկա՝ ԲՀԿ-ն: Դրա համար էլ որոշեց մեղքը համակարգի վրա գցել՝ հրաժարվելով «Ժողովուրդ»-ի հարցերին պատասխանել:




Լրահոս