ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աղքատ կենսաթոշակառու չպետք է լինի»:

Արտեմ Ասատրյան news.am

Անշուշտ, սոցապնախարարը ճիշտ է, բայց այնպես է ստացվել, որ Հայաստանում աղքատությունը կենսաթոշակառու բառի հոմանիշն է դարձել: Որեւէ մեկը, իհարկե, չի պատկերացնում, որ մեր երկրում տարիքն առած մարդիկ կարող են նաեւ հարուստ լինել: Թոշակառուներն իրենք էլ են արդեն հաշտվել վատ ապրելակերպի խորհրդանիշեր լինելու իրենց կարգավիճակի հետ, բայց խնդիրը ոչ այնքան պաշտոնյայի շռայլ խոստումներով կերակրվելու, այլ բառի ամենաուղիղ իմաստով սովամահությունից մարդկանց փրկելու մեջ է: Կասկածից վեր է, որ կեցության տանելի պայմանների առկայությունը մեր կենսաթոշակառուներին հոգով ամենահարուստը կդարձնի, ու այդ մարդիկ ավելին չեն էլ երազում:




Լրահոս