«Գալիք տարում եղե՛ք առողջ». Արմեն Մուրադյանի ամանորյա ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ,

«Հարգելի բուժաշխատողներ, հայրենակիցներ

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյանտոների կապակցությամբ: Բուժաշխատողների ամենօրյա աշխատանքը փոքրիկ սխրանք է, առանց որի, առհասարակ, անհնար է պատկերացնել առողջապահության տարբեր ոլորտների զարգացումը:
Որքան էլ կարևոր լինեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից տարվող քաղաքականությունը, ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարական քայլերը, առանց ձեր աջակցության, բարեխիղճ աշխատանքի ու հոգածության այդ ծրագրերը կյանքի չեն կոչվի:

Առանց Ձեր մարդասիրական, տքանաջան աշխատանքի անհնար է պատկերացնել ոլորտի զարգացումը, համակարգի հանդեպ վստահության ձևավորումը:

Ցանկանում եմ, որ ամենօրյա աշխատանքում, չնայած դժվարություններին, չդադարեք զգալ ձեր առաքելության կարևորությունը:

Ձեր աշխատանքի լավագույն գրավականը մարդկանց երախտիքի խոսքն է: Միշտ բարձր պահենք բուժաշխատողի պատիվը: Գալիք տարում եղեք առողջ, հաջողակ և գնահատված: Կցանկանայի առանձնահատուկ շնորհավորել այն բուժաշխատողներին, ովքեր Ամանորի գիշերը, դրան հաջորդող օրերին կլինեն հիվանդի կողքին, մտահոգ նրա առողջությամբ, ինչպես նաև նրանց, ովքեր տոնական օրերին կլինեն դիրքերում` զինվորի կողքին կամ հիվանդանոցներում:

Ամանորյա շնորհավորանքս եմ ուղղում նաև Հայաստանի և Սփյուռքի մեր գործընկերներին, հայրենակիցներին»:

 




Լրահոս