«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հայտարարել են, որ պատժել են 4 ադրբեջանցու, որոնց բռնել էին 10 օր առաջ Սիրիայի Ռաքքա նահանգում: Այս մասին հայտնում է SalamNews-ը` հղում կատարելով «Իսլամական պետության» «պաշտոնական» հրատարակչությանը` «Դաբիգին»:
Ադրբեջանցի զինյալները մեղադրվում են դասալքության ու իշխանությունը զավթելու փորձի մեջ: Ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է, որ նրանք պատժվել են համաձայն շարիաթի:
Հավելենք, որ դեկտեմբերի 20-ին դավադրության բոլոր մասնակիցները ձերբակալվել էին: Նրանց մեղադրել են զինված խռովության, փախուստի, կազմակերպության անդամների սպանության, ԻՊ առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիին վիրավորանք հասցնելու փորձի մեջ:
Երբ դավադիրները հասկացել են, որ նրանց ծրագիրը բացահայտված է, փորձել են փախուստի դիմել Թուրքիա, սակայն ձերբակալվել են զինյալների կողմից:
Ամենայն հավանականությամբ, ձերբակալված ադրբեջանցիները մահապատժի են ենթարկվել: