ՈՉԻՆՉ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ 2012թ. մայիսին Հայաստանում միջին աշխատավարձը 114.8 հազ. դրամ է: Նախորդ տարվա մայիսի համեմատ միջին աշխատավարձն աճել է 3.8%-ով, սակայն ապրիլի համեմատ առկա է 1.5% անկում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնաճն այս տարվա մայիսին 12-ամսյա կտրվածքով ընդամենը 0.5% է, ապա կարելի է փաստել, որ մարդկանց իրական եկամուտներն աճել են:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե աշխատավարձերի բարձրացումը որքանով է իրականում ազդել քաղաքացիների կենսամակարդակի վրա, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց, որ ավելացող գնաճի պայմաններում 3,5-5% աշխատավարձի աճը ոչինչ չի նշանակում: «Մեր երկրում անվանական աշխատավարձի բարձրացումը չի համապատասխանում իրական աշխատավարձին. այսինքն՝ եթե ապրանքների ու ծառայությունների գինն աճում է, ապա քաղաքացու իրական աշխատավարձը նվազում է՝ չհամընկնելով սոցիալական նվազագույն  զամբյուղին»,-ասաց  Թադեւոյանը՝ հավելելով, որ տնտեսական անկման ու գնաճի պայմաններում ՀՀ քաղաքացու աշխատավարձը պիտի բարձրանա առնվազն 30-40%-ով:




Լրահոս