«ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԴԺՈԽՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաիլանդի Վանգ Սեն Սուկ գյուղում «Բարի գալուստ դժոխք» անունով այգի է բացվել: Պարտեզում ներկայացված են դժոխքի մի քանի ահասարսուռ տեսարաններ: Այգու հեղինակների կարծիքով` դրանք այն դրվագներն են, որտեղ մահից հետո հայտնվում են մեղսագործ բուդդիստները: Ըստ բուդդիստական «Փհրա Ռուանգի երեք աշխարհները» գրքի, որի հեղինակը Փհարա Լիթայն է` մահից հետո յուրաքանչյուր մարդ ստուգվում է 4 երկնային էակների կողմից: Բոլոր նրանք, ում բարի արարքները գերազանցում են չար արարքները, գնում են դրախտ, իսկ նրանք, ումը չեն գերազանցում, դժոխք:




Լրահոս