ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինքնասպանության փորձ է կատարել Ռումինիայի նախկին վարչապետ Ադրիան Նեստասեն, որը դատապարտված էր 2 տարվա ազատազրկման: 61-ամյա Նեստասեն շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Բուխարեստի հիվանդանոց իր նստավայրից: Ենթադրվում է, որ Նեստասեն փորձել է կրակել իր վրա, եւ փամփուշտը վզին է դիպել: Նա Ռումինիայի կառավարությունը ղեկավարել է 2000-2004թթ.: 2012թ. հունվարին Ռումինիայի գերագույն վճռաբեկ դատարանը նախկին վարչապետին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման՝ կաշառակերության մեղադրանքով:




Լրահոս