Ուրուգվայի իշխանությունները մտադիր են օրինականացնել մարիխուանայի վաճառքը: Իշխանությունները հույս են հայտնել, որ այս կերպ հնարավոր կլինի կրճատել ծանր թմրանյութեր օգտագործող երիտասարդների թիվը: Ուրուգվայում յուրաքանչյուր 4-րդ հանցագործությունը կատարում են անչափահասները` ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ: Ուրուգվայում մարիխուանայի օգտագործումը հանցանք չի համարվում, բայց երկրում դրա ապօրինի շրջանառությունը տարեկան կազմում է ավելի քան 75 մլն դոլար:
ԿՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ