
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամանորյա տոներին ընդառաջ աջակցություն է ցուցաբերվել սոցիալապես անապահով շուրջ 23 հազար ընտանիքի: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժինների աշխատակիցներն առաջին անհրաժեշտության մթերքներով պարենային փաթեթներ են տրամադրել բոլոր շահառուներին: Պատասխանատուները վստահեցրել են, որ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ուղղվածության բոլոր ծրագրերը կլինեն շարունակական նաև 2015թ.-ին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն