Վահան Հովհաննիսյանի աճյունը տեղափոխվեց Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բեռլինում դեկտեմբերի 28-ին 58 տարեկանում կյանքից հեռացած Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանի աճյունը տեղափոխվել է Հայաստան. տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Զվարթնոց» օդանավակայանում էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի և Բյուրոյի ներկայացուցիչներ, Վահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ:

Վահան Հովհաննեսյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2015 թվականի հունվարի 2-ին` ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ հունվարի 3-ին` ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:




Լրահոս