Տարվա բառ է ճանաչվել «selfi»-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի լեզվաբաններն անցնող՝ 2014 թվականի գլխավոր բառ են ճանաչել selfi բառը (անգլերեն selfie): Նման որոշում է կայացրել Fundeu BBVA հիմնադրամը, որի հիմնադիրն է հանդիսանում իսպանական լրատվական EFE գործակալությունը:

«Մենք չենք փնտրում ո’չ ամենագեղեցիկ, ո’չ ամենաօրիգինալ, ո’չ ամենանոր բառը: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր տարվա բառը, բացի նրանից, որ այն արդիական է, իսկ նշանակում է, որ լայնորեն օգտագործվում է ԶԼՄ-ներում, ունենա նաև որոշակի լեզվաբանական հետաքրքրություն` կա’մ բառակազմության, կա’մ լեզվի մեջ ներթափանցման խորության պատճառով»,-հայտարարել է Fundeu գլխավոր տնօրեն Յոաքին Մուլերը:




Լրահոս