ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայաստան մշտապես տեղափոխված սփյուռքահայերի շրջանում կան դժգոհություններ` անձնական գույքի մաքսազերծման դժվարությունների հետ կապված: Ի՞նչ փոփոխություններ են արվել ՀՀ մաքսային օրենսգրքում, որոնք ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում անձնական օգտագործման իրերի տեղափոխման համար:

Նունե Սահակյան, 35 տարեկան, լեզվաբան


ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում)  Հայաստանի տարածքից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած ՀՀ քաղաքացիները մշտական բնակության նպատակով ՀՀ ժամանելիս մաքսային մարմիններին պետք է ներկայացնեն նաեւ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» եւ «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան՝ օտարերկրյա պետություններում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթ՝ քաղաքացու անձնագիրը՝ օտարերկրյա պետությունում ՀՀ հյուպատոսական ծառայության «Վերցված է հյուպատոսական հաշվառման մշտական բնակության համար» դրոշմով, եւ (կամ) օտարերկրյա պետության պետական լիազոր մարմնի կողմից տրված մշտական բնակության փաստը հավաստող տեղեկանք, որի իսկության վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրվել է դրական եզրակացություն: ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով ՀՀ-ում հաշվառվելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրերի ընթացքում: Օրենքների ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքում որոշվեց անգլերենով եւ հայերենով հրապարակել ուղեցույց բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն հայրենիք գալ եւ հաստատվել, գործ դնել, ներդրում կատարել կամ սովորել:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ենթադրվում է, որ շատ շուտով Սիրիայի մեր հայրենակիցներն են հայրենիք տեղափոխվելու պատրաստություն տեսնելու: Գործող կարգին ծանոթանալը, կարծում ենք, ներգաղթողներին օգտակար կլինի:




Լրահոս