
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն Ամանորի կապակցությամբ լրագրողներին առաջին հերթին բարություն մաղթեց: Նա Armlur.am-ի հետ զրույցում իր համար կոնկրետ որևէ բան չցանկացավ, այլ մաղթանք հղեց բոլորին:
«Ինձ մոտ մի քիչ բարությունը շատ է, դրա համար պակաս բարություն եմ ցանկանում: Կուզենամ, որ մեր բոլոր երեխաների համար լինի խաղաղություն, սեր և երջանկություն: Ավանդական բառեր են, բայց կարևոր:
Ու մեկ էլ կցանկանամ, որ ընդհանրապես որպես երազանք՝ ինչքան հնարավոր է շուտ գա մի օր, որ զենքին ուղղվող փողն ուղղվի քաղաքացիական նպատակներով: Այդ դեպքում մեր մոլորակի նման լավ մոլորակ չի լինի», – նշեց Էկոնոմիկայի նախարարը: