Մոսկվայում ընդդիմությունը զանգվածային ցույցի է դուրս եկել. Նավալնին ձերբակալված է (ուղիղ միացում)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Զամոսկովորեցկի շրջանի դատարանն այսօր կայացրել է Նավալնիներ եղբայրների գործով դատավճիռը։

Ֆինանսական մեքենայությունների մեջ մեղադրվող եղբայրները դատապարտվել են 3.5-ական տարվա ազատազրկման, սակայն եթե Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 3,5 տարվա պայմանական ազատազրկման, նրա եղբայրը` Օլեգ Նավալնին` 3,5 տարի իրական ազատազրկման:

Եղբայրների դատավճռի հրապարակումից հետո Մոսկվայի կենտրոնում ընդդիմության զանգվածային ցույց է սկսվել: Ականատեսների խոսքերով` հրապարակ են բերվել ոստիկանության զգալի ուժեր, որոնք փակել են Մանեժնի հրապարակը, սահմանափակվել է նաև «Օխոտնիյ Ռյադ» մետրոպոլիտենի մուտքը, հայտնում է «Էխո Մոսկվին»:

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալինին, ով այսօր 3,5 տարի պայմանական ազատազրկման էր դատապարտվել, պետք է մնար տնային կալանքի տակ մինչ դատավճռի ուժի մեջ մտնելը, չնայած սրան Նավալնին դուրս է եկել տանից ու գնացել Մանեժնի հրապարակում հավաքված ցուցարների մոտ: Ինչպես հայտնում է Lifenews-ը, Նավալնին ձերբակալված է տնային կալանքը խախտելու համար:

Բողոքի ցույցին կարող եք հետևել ուղիղ միացմամբ.




Լրահոս