
Չինաստանում դատարանը գործարարին դատապարտել է 13 տարվա ազատազրկման՝ իր գնած 3 վագրին սպանելու և ուտելու համար, հայտնում է BBC-ն:
Նա Կարմիր գրքում գրանցված կենդանիներին գնել է Գուանդուն նահանգ կատարած այցի ժամանակ` յուրաքանչյուր վագրի դիմաց վճարելով 70 000 դոլար:
Ոստիկանությունը գործարարի սառնարանում կենդանիների մսեղիքի մասեր է հայտնաբերել, իսկ այդ գործով ևս 14 մարդ է դատապարտվել, ովքեր այս կամ այն կերպ մասնակից են եղել վագրերի սպանությանը: