
Շվեյցարիայում 101 տարեկանում մահացել է աշխարհի ամենածեր միլիարդատերը` Վալթեր Հեֆները: Հեֆները մինչեւ վերջին օրը պարբերաբար այցելել է Ցյուրիխում գտնվող իր ընկերության գրասենյակ: Նրա կարողությունը 2012թ.-ի մարտի դրությամբ գնահատվել է 4.3 մլրդ դոլար: Նա հանդիսանում էր Amag Automobil und Motoren AG ընկերության սեփականատեր, որը զբաղվում է Audi եւ Volkswagen ավտոմեքենաների ներկրմամբ: