
Հայերի ամանորյա սեղանը, ի տարբերություն շատ ու շատ երկրների, աչքի է ընկնում իր ճոխությամբ և մթերքների առատությամբ, ինչի արդյունքում մեզ մոտ Նոր տարին վերածվում է ուտելու տոնի: Տարբեր տեսակի սննդամթերքների չարաշահումը և հատկապես դրանց միախառնումը հաճախ հանգեցնում է նաև ստամոքսային խնդիրների և տոնը շատերի համար դառնում է իսկական գլխացավանք:
Այս ամենից խուսափելու համար պետք է ուտել միայն թարմ ուտեստներ և չափավոր քանակով, իսկ գիշերային ժամերին խուսափել ճարպոտ ուտելիքներից: Պետք է զերծ մնալ տարբեր տեսակի ոգելից խմիչքներն իրար խառնելուց։ Չարաշահումը և մեկը մյուսի հետ խառնելը կարող են լուրջ խնդիրների բերել։
Նոր տարվա օրերին պետք է առանձնակի ուշադրություն դարձնել նաև երեխաներին, ովքեր ևս տարբերև ուտեստներ խառնելու հետևանքով կարող են լուրջ խնդիրների առջև կանգնել: