
Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը հայտնել էր, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (նախկին 6-րդ) վարչություն բողոք էր ներկայացվել «Ապարան» ջոկատի հրամանատար, «Ազատամարտի նվիրյալներ» ՀԿ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի դեմ:
Ըստ այդ տեղեկությունների՝ հաղորդման հեղինակը «Ռ.Վ գազ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկի՝ ազատամարտիկ Վահագն Մխիթարյանի որդին է՝ Ռաֆայել Մխիթարյանը: Նա ոստիկանությանը փորձում է համոզել, թե իբր վերջերս ծեծի ենթարկված ազատամարտիկ Ռ. Պետրոսյանը զենքով ահաբեկում է իրենց ընտանիքին:
Armlur.am-ը տեղեկացավ, որ քաղաքացու բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 178 (խարդախություն) և 182 (շորթումը) հոդվածի հատկանիշներով: