Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.
«Բակիս այս եղևնին ամիսներ առաջ շատ էր խեղճացել: Ով տեսնում, ասում էր հաստատ կչորանա, բայց ես որոշեցի ամեն դեպքում փորձել… Ծառը տեղափոխեցի ավելի ազատ տարածք, համապատասխան խնամք ապահովեցի: Ինչպես տեսնում եք, ամիսներ անց եղևնին նորից կանաչ է: Իհարկե այս տարի, որդուս ցանկությամբ, եղևնին չծանրաբեռնեցինք խաղալիքներով, բայց մյուս տարի հաստատ զարդարելու ենք… Եղևնուս վերածնվելը կարծում եմ ունի իր խորհուրդը. Նոր Տարին հույսով, վճռականությամբ, դրական լիցքերով սկսելու համար…
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր աշխատանքի, մեր հոգատար վերաբերմունքի, մեր անկոտրում հավատի շնորհիվ կստացվի հոգսեր թեթևացնել ու ճիշտ լուծումներ գտնել խնդիրներին: Թո՛ղ 2015-ին ավելի շատ լինեն երջանիկ պահերը և առավել տեսանելի արդյունքները …»: