Հունիսի 27-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել Ոստիկանություն, որ ,շտապօգնությանե բրիգադը Գարեգին Նժդեհի հրապարակից “պոլիտրավմա” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 65-70 տարեկան մի կնոջ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժողն ի վիճակի չէ հաղորդում տալու:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.10-ին, “Ռենո Դասիա” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցի թիվ 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հիշյալ կնոջը և պատճառել վնասվածք:
Հունիսի 28-ին, ժամը 02.10-ին, վարորդը՝ ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: