
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է օրենքը, որով վավերացվում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու համաձայնագիրը:
Օրենքի տեքստում ասվում է. «Վավերացնել Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մինսկում` 2014-ի հոկտեմբերի 10-ին»:
Նշենք, որ 2014-ի հոկտեմբեի տասին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ղեկավարները պայմանագիր էին ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին: