
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամփոփել է 2014 թվականը և հույս հայտնել, որ թիմը շարունակելու է հաղթարշավը:
«Հուսով եմ, որ 2015 թվականը նույնպես հաջող կլինի մեզ համար: Աշխարհի ակումբային առաջնությունում հաղթանակ տոնելը պատմական իրադարձություն է: Դա մեզ համար հաճելի խթան է հանդիսանում առաջ շարժվելու համար»,- հայտարարել է Ռոնալդուն: