ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ազգությամբ հայ եմ, ՀՀ քաղաքացի, 7 տարի է Ռուսաստանի Դաշնությունում կալանավորված եմ, կրում եմ իմ պատիժը: Կարո՞ղ եք ասել, ինձ ե՞րբ հնարավոր կլինի էքստրադիցիայի ենթարկել`տեղափոխելով Հայաստան:Սաղաթել Խանամիրյան, 59 տարեկանՊԱՏԱՍԽԱՆ. Ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացու հարցին ի պատասխան հայտնում ենք, որ դատապարտյալը էքստրադիցիայի կարող է ենթարկվել ԱՊՀ եւ ԵԽ շրջանակներում գործող բազմակողմ` Դատապարտյալների փոխանցման վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա:Դրա համար գոյություն ունեն բազմաթիվ նախապայմաններ, սակայն հիմնականներն են`1.Անհրաժեշտ է փոխանցվող (էքստրադիցիայի ենթարկվող) դատապարտյալի համաձայնությունը կամ դիմումը2. Անհրաժեշտ է նաեւ երկու երկրների (տվյալ դեպքում` ՌԴ-ի եւ ՀՀ-ի) իրավասու մարմինների համաձայնությունը:ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյան եւ Նոտարիատի բաժնի պետ Մարիամ Գաբոյան:«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առաջին հայացքից թվում է, թե որեւէ բարդ բան չկա էքստրադիցիայի գործընթացի մեջ: Բայց իրականում հայտնի է, որ միայն երկու երկրների «իրավասու մարմինների համաձայնությունը» ձեռք բերելն արդեն իսկ «մեծ գործ է»:




Լրահոս