
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը ցրել է երկրի խորհրդարանը, իսկ պատճառն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որոնք կկայանան հաջորդ տարվա հունվարի 25-ին:
Խորհրդարանի ցրման մասին նախագահին խնդրել էր վարչապետը` նախօրեին կայացած հանդիպման ժամանակ: Հաջորդ տարվա փետրվարին լրանում է նաև 85-ամյա Պապուլյասի նախագահական լիազորությունների ժամանակը, սակայն առայժմ չեն կարողանում ընտրել նոր նախագահին:
Նոր խորհրդարանը փետրվարին կանցկացնի նոր կազմով իր առաջին նիստը, որից հետո քվեարկությամբ կառաջադրվի նոր նախագահի թեկնածություն: