
Ճապոնական Brando ընկերությունը վաճառքի է հանել գարեջրի նոր գավաթներ, որոնք կրում են Professional Beer Foam Making Mug անվանումը: Գավաթների բռնակի վրա տեղադրված կոճակը սեղմելուց հետո գարեջրի վրա փրփուր է առաջանում: Գարեջրի նոր գավաթները բավական թանկ արժեն: Բարերում եւ ռեստորաններում այդպիսի գավաթներով մատուցվող գարեջրի արժեքը կազմում է 23 դոլար: