Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որի համաձայն երկարաձգվում է մուտքի արգելքը Ռուսաստանի տարածք` իրավախախտ ներգաղթյալների համար, այժմ՝ մինչև տասը տարի:
Օրենքի փոփոխությամբ սահմանվում է, որ այն արտասահմանցիները, ովքեր նախորդ անգամ Ռուսաստանում են գտնվել անընդհատ կարգով 180 – 270 օր՝ օրենքով նախատեսված ժամկետի ավարտից հետո, կզրկվեն Ռուսաստան մուտք գործելու իրավունքից՝ հինգ տարով: 270-ից ավելի Ռուսաստանում մնացածների համար արգելքը կսահմանվի 10 տարով: