
Գտնվել է Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի դաշտերում հունիսի 26-ին կորածՀրազդանի Երեւանյան խճուղու 2-րդ նրբանցքի բնակիչ, 62-ամյա Ռաֆիկ Գյուրջյանի մարմինը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, հունիսի 27-ին, ժամը 16.40-ի սահմաններում Լեռնանիստ գյուղին հարակից արոտավայրում իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են կորածի մարմինը: Դեպքի վայրում աշխատել են Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի 10 հրշեջ-փրկարարներ, որոնք ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ: