
«Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի հետ վարձակալության պայմանագրի երկարաձգման մասին:
Այսպիսով, 36-ամյա ֆուտբոլիստը, ում իրավունքները պատկանում են «Նյու-Յորք Սիթիին», կկարողանա մասնակցել է Անգլիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի հանդիպումներին:
Ընթացիկ մրցաշրջանում Լեմպարդը մասնակցել է 16 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ: