
“Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան” պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում նշանակվեց Գայանե Ռաֆֆիի Գասպարյանը: ՀՀ կառավարությունն այսօր` հունիսի 28-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ հաստատեց Գ. Գասպարյանին այդ պաշտոնում: Գ. Գասպարյանի հետ կկնքվի 5 տարվա աշխատանքային պայմանագիր: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց Գ. Գասպարյանին եւ ցանկացավ բեղմնավոր աշխատանք: