Մեզանից յուրաքանչյուրին երբեմն անհրաժեշտ է հանգստանալ, հատկապես տոների ժամանակ: Սակայն եթե դուք միլիոնատեր կամ միլիարդատեր եք, ձեր հանգիստը կտարբերվի հասարակ մարդկանց հանգստից:
Ինչ-որ մեկը հանգստանում է կղզիներում, մյուսը` զբոսանավերում: Ֆոտոշարքում ներկայացված են միլիարդատերեր, ովքեր ամենաշքեղ ձևով են կազմակերպում իրենց հանգիստը տոնական օրերին:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն անշարժ գույք է գնել Հավայան կղզիներում: Նա վճարել է 100 մլն դոլար հսկայական հողակտորի համար, որը ներառում է ավազե լողափ և շաքարեղեգի նախկին պլանտացիա:
Microsoft ընկերության ներկայացուցիչ, միլիարդատեր Փոլ Ալլենը կարող է հանգստանալ իր զբոսանավերից մեկի վրա` բաց ծովում կամ բազմաթիվ շքեղ առանձնատներից մեկում:
Բացի Հավայան կղզիների իր գույքից, Ալլենն առանձնատուն ունի նաև Ֆրանսիայում` Côte d’Azur (Լազուր ափ): Առանձնատան սպասարկող անձնակազմն ունի 12 անդամ:
Salesforce-ի ղեկավար Մարկ Բենիոֆֆը սիրում է այն ամենն, ինչ վերաբերում է Հավայան կղզիներին: Նա կրում է հավայան կղզիներից բերված վերնաշապիկները և նույնիսկ իր շանն անվանել է Կոա, որը Հավայան կղզիներում աճող ծառի անուն է:
Բացի այդ, նա ունի 2 հա տարածք, որը ձեռք է բերել 12.5 մլն դոլարով 2000 թ-ին:
Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը հանդիսանում է 72 մլն դոլար արժեցող զբոսանավի սեփականատեր: Դրա անվանումն է Oasis որով ճանապարհորդում է միջերկրական ծովում:
Զբոսանավն ունի լողավազան, ջրային մոտոցիկլ, սպորտդահլիճ, որը կարելի է օգտագործել որպես պարահրապարակ: Բացի այդ, նա ունի անշարժ գույք Կալիֆորնիայում և Էվերթոնում:
HP-ի գործադիր տնօրեն Մեգ Ուիթմանը Կոլորիդայում ունի տուն, իսկ լեռներում ագարակ:
2007 թ-ին Ուիթմանը 1.15 մլն դոլար է նվիրաբերել 200 հա մարգագետինների պահպանմանը:
PayPal-ի համահիմնադիր և Facebook-ի ներդրողների Պիտեր Տիլը անշարք գույք է ձեռք բերել Հավայան կղզիներում 2011 թ-ին: Այն ունի 4 տաղավար, որոնք շրջապատում են ներսի բակը, որն էլ ունի լողավազան: Անշարժ գույքի արժեքը կազմում է 27 մլն դոլար:
2014 թ-ի ավարտին Բիլլ Գեյթսը ծախսել է 18 մլն դոլար Կալիֆորնիայի Սանտա Ֆեում ձիերով ագարակ գնելու համար: Այն կոչվում է Rancho Paseana և ներառում է ձիարշավարան, տուն` հյուրերի համար, գրասենյակ, անասնաբուժի սենյակ, այգի և 5 ախոռ:
Բացի այդ, Գեյթսն ունի ևս մեկ ագարակ Ուելլինգտոնում` Ֆլորիդա, և անշարժ գույք Սիեթլում:
Dell-ի հիմնադիր և ղեկավար Մայքլ Դելլը իր ընտանիքի հետ մասին աշխատում է իր առանձնատանը` Raptor Residence` Հավայան կղզիներում: Հայտնի է, որ այն ունի 7 ննջասենյակ, իսկ արժեքը կազմում է 64 մլն դոլար:
Virgin Group-ի ղեկավար և միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը հանդիսանում է Necker Island-ի սեփականատեր, որի վրա նա սիրում է կազմակերպել երեկույթներ: Առանձնատունն ունի 8 ննջարան:
Oracle-ի հիմնադիր, միլիարդատեր Լարրի Էլլիսոնը հանդիսանում է մի ամբողջ կղզու սեփականատեր Հավայան կղզիներում: Նա ձեռք է բերել այն 500 մլն դոլարով 2012 թ-ին: Սակայն եթե նա հոգնի Հավայան կղզիներից, կարող է գնալ իր գոլֆ-ակումբ` Ranchi Mirage-ում կամ Մալիբուի իր տներից մեկը: