
Մոսկվայի դատարանը հունվարի 27-ին կսկսի փակ ռեժիմում քննել MMA մարզիկ Ալեքսանդր Եմելյանենկոյի դեմ գործը, ով մեղադրվում է բռնի սեքսուալ գործողությունների մեջ, հաղորդում է РАПСИ-ն:
Մասնավորապես, Եմելյանենկոն մեղադրվում է բռնի սեքսուալ գործողություններ իրականացնելու, թմրանյութի օգտագործման պարտադրանքի և անձնագրի գողության մեջ:
Նշենք, որ նման գործողություններ Եմելյանենկոն իրականացրել է իր տան սպասուհու նկատմամբ: Մարզիկը պնդում է, որ ամեն ինչ տեղի է ունեցել երկկողմանի համաձայնությամբ: