ՀՀ Ոստիկանությունը տեղեկացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարգելի քաղաքացիներ
“Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի համաձայն, գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների գործողության ժամկետն ավարտվում է 2012 թվականի հունիսի 30- ին, որից հետո այդ վկայականներով տրանսպորտային միջոց վարելը կառաջացնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (5000 դրամ) տուգանք: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում 2012 թվականի հունիսի 30-ից հետո ևս կշարունակվի գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների փոխանակման գործընթացը` առանց որևէ տուգանքի նշանակման:
 




Լրահոս