Հունվարի 1-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.23-ին, մարում` 16.30-ին:
Այրվել է Գ Ա.-ին պատկանող տան տանիքը` 140 քմ: