Առողջապահության նախարարը` Հարսնաքարի միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանն, այսօր` հունիսի 28-ին, կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ “Հարսնաքար” ռեստորանում անվտանգության աշխատակիցների կողմից բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու դեպքին: Նա նշեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Վահե Ավետյանի բուժման ընթացքը “կատարյալ է իրականացվում”, պատրաստ են տրամադրել ցանկացած օգնություն:
Առողջապահության նախարարը հայտարարեց, որ դատապարտում է տեղի ունեցածը:  “Ես իմ աշխատանքի ընթացքում այս հարցերում շատ ուշադիր եմ լինելու, իմ կոլեգաները եւս, ինչպես շատ-շատ մարդիկ անպաշտպան են մնում, բժիշկները գիշեր-ցերեկ աշխատում են, իրենց առողջությունը տալիս են դիմացինի կյանքը փրկելու համար, հանկարծ նման պատմությունների մեջ են ընկնում: Նախարարությունում պետք է հատուկ ուշադրություն դարձվի բուժաշխատողների իրավունքների պաշտպանությանը”,- ասաց  Դումանյանը:




Լրահոս