
Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Չելսի»-ն հյուրընկալվելիս 3-5 հաշվով պարտվեց «Տոտենհեմ»-ին:
Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Գարրի Քեյնը, մեկական անգամ աչքի ընկան Դեննի Ռոուզը, Էնդրոս Տաունսենդը և Նասեր Շադլին: Հյուրերից մեկական անգամ աչքի ընկան Կոստան, Ազարը և Տերին:
Նշենք, որ «Չելսի»-ն կորցրեց միանձնյա առաջատարի դերը: