Նռնակ նետած փեսայի բնակարանից զինամթերք են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզի Նավուր գյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Վալենտին Սարգսյանի բնակարանի նկուղային հարկում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ևևՌԳԴ-5ևև տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7,62մմ տրամաչափի՝ 7 և 5,45մմ տրամաչափի 2 փամփուշտ, ինքնաձիգի պահունակ, իսկ ննջասենյակի պահարանում 25գ կանեփանման կանաչ զանգված և 70սմ բարձրությամբ, 5կգ ընդհանուր կշռով 90 կանեփանման բույս: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ երեկ Նավուր գյուղի բնակիչ, 1959թ. ծնված Վալենտին Սարգսյանը նռնակ էր պայթեցրել 1950թ. ծնված Բորիս Պետրոսյանի տանը: Պայթյունի հետևանքով ինքը, կինը` 1952թ. ծնված Լեանետա Պետրոսյանը, և կնոջ եղբոր կինը` 1951թ. ծնված Թամարա Հարությունյանը, տեղում մահացել էին, իսկ Բ. Պետրոսյանը տեղափոխվել էր հիվանդանոց:




Լրահոս