
Այսօր՝ հունվարի 2-ին, ժամը 17:00-ին, Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի կունենա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը:
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 3-ին` ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին, Գերմանիայում երկարատև ծանր հիվանդությունից մահացել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը: