Մեսուտ Օզիլը շուտով խաղադաշտ կվերադառնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալ»-ի և Գերմանիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Մեսուտ Օզիլը արդեն երեք ամիս է խաղադաշտ դուրս չի եկել վնասվածքի պատճառով։ Աշխարհի չեմպիոնը «Bild»-ի հետ զրույցում նշել է, որ արդեն վերականգնվում է և մոտ է շարք վերադառնալուն։

«Այժմ քրտնաջան աշխատում եմ և մոտ եմ վերջնականապես ապքինվելուն։ Ինձ համար շատ ցավալի է դիտել «Արսենալ»-ի խաղերը տրիբունայից։ Իրոք ցանկանում եմ օգնել «Արսենալ»-ի և ազգային հավաքականի իմ թիմակիցներին:Պրեմիեր լիգայում դեռ շատ բան կարող է փոխվել»,- նշել է Օզիլը։

Օզիլը խաղադաշտ կվերադառնա հավանաբար հունվարի 11-ին, «Արսենալ» -«Սթոք Սիթի» խաղում։




Լրահոս