
Հունիսի 27-ին, ժամը 23.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները Կոմիտասի պողոտայի եւ Փափազյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 22-ամյա, նախկինում դատված Գոռ Վ.-ին եւ Ստեփան Ս.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ Ստեփան Ս.-ն հունիսի 20-ին, ժամը 13.00-ին, դռան փականը բացելով, “Նոր Խարբերդ” Այգեգործական ընկերության 2-րդ փողոցի թիվ 18 տնից գողացել է տեսախցիկ, ֆոտոապարատ, 2 միկրոֆոն եւ լուսանկարչական պարագաներ, որոնք վաճառելու նպատակով փոխանցել է Գոռ Վ.-ին:
Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: GԿատարվում է նախաքննություն: