Հունվարի 1-ից կյանքի է կոչվել Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքը՝ www.eaeunion.org հասցեով: Կայքում տեղադրված ինֆորմացիան հասանելի է միության բոլոր անդամ-երկրների ազգային լեզուներով՝ հայերեն, բելառուսերեն, ղազախերեն և ռուսերեն: Առկա է նաև կայքի անգլալեզու տարբերակը:
Կայքի տեղեկատվական բազայում ներկայացված են ընդհանուր տեղեկություններ ԵՏՄ-ի վերաբերյալ, մասնավորապես՝ կառույցի ընդհանուր տնտեսական ցուցիչները, անդամ-երկրների օգտակար հանածոների մասին տեղեկություններ, նաև ընդհանուր ինֆորմացիա Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի մասին:
«Կառավարման մարմիններ» բաժնում, որը ներկայացնում է Եվրասիական բարձրագույն խորհուրդը, Եվրասիական միջկառավարական տնտեսական խորհուրդը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Եվրասիական դատարանը, այցելուները կարող են տեղեկություններ ստանալ Միությունում որոշումների կայացման համակարգի վերաբերյալ: