
Մոսկվայի Սոլնցեւո շրջանում 76-ամյա տատիկը, վիճաբանելով ամուսնու հետ, մուրճով մի քանի հարված է հասցրել նրա գլխին, ով տեղում մահացել է: Այնուհետեւ կինը կացնով մասնատել է ամուսնու դիակը: Դեպքի մասին իրավապահներին հայտնել է մարդասպան տատիկի թոռը` տանը հայտնաբերելով պապիկի մարմնի հատվածները: 76-ամյա տատիկը ձերբակալված է: