
Հունվարի 2-ին, ժամը 17.09-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհին` Մայիսյան-Քեթի 1-ին կմ-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արջևի անվադողերով կախվել դեպի հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Լեքսուս» մակնիշի 17MM177 պետհամարանիշով (վարորդ` Վ. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: